Սույն թվականի նոյեմբերի 17-ին, քաղաքացիական հանրության տարբեր քաղաքական և քաղաքացիական դիրքորոշում ունեցող ակտիվ երիտասարդության ներկայացուցիչների խումբը ուղևորվեց դեպի Մարց` աջակցելու գյուղի բնակչությանը, իր ձայնը միացնելով նրա օրինական պահանջին՝ դադարեցնել Մարցագետի վրա կառուցվող երրորդ հէկի շինարարությունը:
Որոշ լրատվամիջոցներ նենգափոխելով իրականությունը, փորձեցին երիտասարդների կողմից կազմակերպված այս նախաձեռնությունը վերագրել Նախախորհրդարանին: Նախախորհրդարանը հերքում է լրատվամիջոցների կողմից շրջանառվող այդ լուրերը և կոչ է անում երիտասարդներին շարունակել միասնության և համերաշխության այս գործընթացը, և չտրվել միասնությունը ջլատող հնարավոր սադրանքներին: