տուն Հասարակություն Որոշակի կայունացում ունենալու հույսեր են ի հայտ գալիս. Փաշինյանը՝ կորոնավիրուսի իրավիճակի մասին

Որոշակի կայունացում ունենալու հույսեր են ի հայտ գալիս. Փաշինյանը՝ կորոնավիրուսի իրավիճակի մասին

190
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց որոշակի կայունացման հույսեր են ի հայտ գալիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում:

«Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ լարված, այնուամենայնիվ, շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ որոշակի կայունացում ունենք և կայունացում ենք ունենալու: Սա պետք է ավելի բարձրացնի մեր զգոնությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ քաղաքացիներին հորդորեց պահպանել պարետատան և Առողջապահության նախարարության կողմից սահմանված հակամահաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ձեռնոց, պահպանել սոցիալական հեռավորությունը:

Հայաստանում հունիսի 9-ինժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 675 դեպքորոնցից 4451-նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է  71 405 թեստավորումԸնդհանուր առմամբկորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 217 դեպքԱրձանագրվել է մահվան 74 դեպքերբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակսակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի  14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: