Պուտինի կողմից Յանուկովիչին գերի վերցնելը` ԵՄ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու մոմենտով, եկավ ապացուցելու, որ Ս.Սարգսյանին սեպտեմբերի 3-ին գերի վերցնելու հնարավորության պատճառական հիմքերում միայն վերջինիս` ժողովրդի կողմից ընտրված չլինելու եւ այդով թուլության հանգամանքը չէր: Այսինքն,եթե անգամ որեւէ հրաշքով Սերժ Սարգսյանը ընտրված լիներ եւ օրինականորեն զբաղեցներ իր պաշտոնը,Պուտինն էլի լիքը գործիքներ էր ունենալու եւ ուներ վերջինիս գերեվարելու ու այդով երկիրը անկախությունից զրկելու համար:Սարգսյանի անօրեն լինելու բերումով Պուտինը, ակնհայտորեն, անհամեմատ հեշտությամբ կարողացավ Ս.Սարգսյանին հակել Հայաստանի ինքնիշխանության զիջման, քան այդ արեց Յանուկովիչի հետ:
Ապշեցուցիչ է, թե ինչպես է Սարգսյանը կարողանում այս ամենից հետո իրեն ՀՀ նախագահ համարել, իսկապե՞ս տեղյակ չէ` ինչ արեցին իր հետ եւ ինչ են փորձում անել մեր երկրի հետ, թե՞ կարծում է, որ Հայաստանի քաղաքական ինտելեկտը հենց իր մեջ է խտացած եւ սեպտեմբերի երեքի «առաջին գիշերվանից» հետո ու առաջ բոլորովին կարիք չուներ սաշիկ-մաշիկներից բացի ուրիշների հետ էլ կարծիք փոխանակելու, եթե իհարկե, ընդհանրապես որեւէ մեկի կարծիքը հասցրել է հարցնել: Կարո՞ղ է Հայաստանի պետականության ընկալման, հայոց պատմության իմացության, դիվանագիտական եւ ընդհանրական ինտելեկտի տեսանկյունից ողբալի վիճակում է. գրավել է իշխանությունը, իրեն թվում է, թե չկա իրենից ավելի իմաստուն, ինչ էլ անի, արդեն միակ եւ բացառիկ ճիշտն է անում, իսկապես եւ ազնվորեն համարում է, որ Զորիի «բնափիլիսոփայությունը» իր ավետարանն է, հա՞, կարո՞ղ է էս տեսակ ամլության ենք հասել … Այսքան ոչ ադեկվատ կլինի՞ մարդը, մանավանդ այն մարդը, ով թեկուզ դակումենտով իրեն նախագահ համարում երկրի: Հիմա երեւի իր սաշիկնոցով մտածում է, թե ինչ անի, որ Պուտինի գալուց մի դաստա ցուցարար հանի նրա դեմ, որ եվրոպացոնց համոզի, թե տեսեք` մենք լրիվ չենք կորցրել ձեր թելը, մատաղ, սնուցեք մեզ, էլի սնուցեք, կանֆետ տվեք` դատարան բարեփոխեմ, հետո էլի տվեք` բանտեր բարեփոխեմ, հետո` առողջապահություն…, մենակ մոնպաս լինի, Պուտինին էլ հասկացնի, որ ճիշտ է` պառկում է Հայաստանը, բայց չեմուչում անողներ կան` փող տուր, ներդրում արա, աչքդ տաք պահի վրեքս, Օ~ սամիյ լուչշի ցար: Էս կարգի խուրդվածք է՞ սրանց ձիվանագիտությունը, էսքան ե՞~րբ սկանք, բայց էդ գործը Ֆիննախի շոֆերի կրտսեր օգնականն էլ կարող էր անել …
Կիսելս չի գալիս այն մտքերը, թե Հայաստանի կործանման հատուկ ծրագրի տեղական մենեջեր է նշանակվել Սերժ Սարգսյանը, դիմադրեր` մեկ ուրիշը կնշանակվեր, հավատս չի գալիս, չեմ կարողանում էս տեսակ դավադրությունների սցենարները լուրջ ընդունել: Ապաշնորհ կառավարում, ընչաքաղցություն, տգիտություն, դրանցով` պետության դեմ հանցագործությունների անվերջ շարան, ճահիճ եւ խորտակում, մեզ էլ հետներն են տանում: Բայց անկախ այդ հանգամանքից, ինչքան տեսնում եմ` արդյունքը նույնն է. կորուստ, Հայաստանի անկախության, ինքնիշխանության, մարդկանց, մշակույթի եւ հույսի կորուստ, թե մենք զիլ էինք, համաշխարհային էինք, չկար մեզ նման ու` դեռ ասելիք ունեինք աշխարհին: Չէ, չէ` ասինք. Մաքսային միության անդրկովկասյան գործակատար Սերժ Սարգսյանի սցենարով ստացվում է, որ հասարակ ազգաբնակչություն ենք, վաղուց արդեն ոչ էնդեմիկ պոպուլյացիա, նաեւ` մի քանիսը խելագար` բանտերում կամ դրսում, մի քանիսը` ժողովրդի թշնամի, կայունության հակառակորդ եւ զարգացման դուշման, մյուսների վզին ինչ դնես` տանում են, 1000 տարի տարել են, էլի կտանեն, մոտավորապես …
Վերջը՞, ինչքա՞ն են սրանք ծվատելու եւ մանր ծախելու Հայաստանի Հանրապետությունը:
Լեւոն Բարսեղյան
Հոդվածը` asparez.am-ից