տուն Աշխարհ Որոնք են այս Ամանորի ամենացանկալի նվերները

Որոնք են այս Ամանորի ամենացանկալի նվերները

397
0
Apple Air Pod Pro

Ըստ Evercore գործակալության հարցումների՝ iPhone-ը զիջել է իր վարկանիշը ամանորյա ամենացանկալի նվերների ցանկում։ Ամերիկացիների զգալի մասը Apple-ի սմարթֆոնի փոխարեն որպես նվեր ցանկանում են ստանալ AirPods ականջակալներ։

20-25 տարեկան ամերիկացիները, որոնք կազմել են հարցվածների 25 տոկոսը, ամանորյա տոների կապակցությամբ ցանկացել են նվեր ստանալ AirPods ականջակալ։

Նշվում է, որ ականջակալների պահանջարկը կտրուկ աճել է. 2018 թվականին հարցվածների միայն 6 տոկոսն է ցանկություն հայտնել այն ունենալու։

Ամանորյա նվերների թոփի 2-րդ հորիզոնականում հագուստն է՝ 13 տոկոս, iPhone-ը 3-րդ տեղում է։

Ամենացանկալի նվերների հնգյակում տեղ են գտել նաեւ դրամը եւ նվեր-սերտիֆիկատը (8 տոկոս), ինչպես նաեւ կոշիկը (7 տոկոս)։

2019 թվականի համար փորձագետները  նշել են անլար ականջակալների մեծ պահանջարկը։ Ըստ The Verge-ի եւ Time ամսագրի՝  AirPods-ն իր ուրույն տեղն է զբաղեցնում անցնող տասնամյակի գլխավոր գաջեթների տասնյակում։