«Նրանք ովքեր կարծում են թե Շանթ Հարությունյանը հավատում էր իր երեկվա ակցիայի /հեղափոխության/ անմիջական ու վերջնական հաջողությանը, եւ էդ տեսանկյունից հեգնում կամ ձեռք են առնում նրան ու նրա համախոհներին, ուրեմն հեգնողների բուն նպատակը հենց ակցիայի մասնակիցներին վարկաբեկելն է: Որովհետեւ այդ վարկաբեկիչները մտածելու փոքր ինչ ցանկության դեպքում պիտի առանց դժվարության հասկանային, որ ակցիայի նպատակը հարց բարձրացնելն էր «շոկ»-ային վիճակ ստեղծելով: Ու ինձ թվում է թե հիմա, իսկապես, շատ մարդիկ պետության եւ իշխանության հետ կապված շատ հարցերի կփորձեն մի քիչ այլ տեսանկյունից նայել»:
Նիկոլ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից