San Fransisco Chronicle-ը նշում է, որ ամերիկյան Փորտլենդ քաղաքից «Pink Martini» խումբը նոր ալբոմ է թողարկել, որի մեջ ընդգրկվել է «Ով սիրուն, սիրուն» հայտնի երգը:
««Ով սիրուն, սիրուն» երգը բոլոր ժամանակների և սերունդների ամենահայտնի երգն է: Երգը անբաժան սիրո մասին է»,- գրել է հոդվածի հեղինակը:
![](https://i1.wp.com/ads.caramel.am/logo-new.png?w=640&ssl=1)
Երգը կատարում են Տիմոտի Տիշիմոտոն, «Pink Martini»-ի հիմնական կազմից և հրավիրված մենակատար Արի Շարիպոն, ով նաև Լոնդոնում Ամերիկյան Հանրային Ռադիոյի (NPR) թղթակիցն է:
Ամերիկայի ամենաոճային և բազմաժանր խմբի «Je dis oui!»(ֆր.-«Ես ասում եմ այո») ալբոմում ընդգրկված են նաև անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և ֆարսիով երգեր: