Հոլիվուդի լավագույն դերասանը Քրիս Փայնն է: Այսպիսի կարծիք է հայտնել ռեժիսոր Քվենտին Տարանտինոն՝ անդրադառնալով Փայնի մարմնավորած դերին՝ Թոմ Սքոթի «Անկառավարելին» թրիլլերում:
Նա նաև նշել է դերասանի աշխատանքը «Աստղային ուղի» ֆիլմում: Տարանտինոյի խոսքով, եթե ունենար ճիշտ դեր, ապա կհրավիրեր Փայնին իր ֆիլմ:
Նշենք, որ ամերիկացի դերասան Քրիս Փայնը սկսել է նկարահանվել 2003 թ-ից, նկարահանվել է «Շտապօգնություն» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում։
Հիմնականում հանդես է գալիս մարտաֆիլմերում։
Նա չորրորդ դերասանն է, ով մարմնավորել է ԿՀՎ-ի վերլուծաբան Ջեք Ռայանի կերպարը։