տուն Սպորտ Ով կփոխարինի Մարսելինոյին

Ով կփոխարինի Մարսելինոյին

143
0

«Վալենսիան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ Մարսելինոն այլևս թիմի գլխավոր մարզիչը չէ: Այս մասին գրում է vnews.am-ը՝ հղում անելով իսպանական լրատվամիջոցներին:

Ըստ աղբյուրի հաղորդած տեղեկության՝ Մարսելինոյի հեռացման հիմնական պատճառը ակումբի սեփականատեր Պետեր Լիմի հետ տարաձայնություններն են եղել: Նշվում է նաև, որ Լիմն արդեն կողմնորոշվել է թիմի նոր գլխավոր մարզչի թեկնածուի հարցում: Ամենայն հավանականությամբ, «Վալենսիան» կգլխավորի Իսպանիայի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսը:

Նշենք, որ Մարսելինոն «Վալենսիան» գլխավորում էր 2017 թվականից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here