տուն Հասարակություն Իրավական Ով է 21 մլն. դրամ հարկից խուսափած «ԱՍՏՂԸ»

Ով է 21 մլն. դրամ հարկից խուսափած «ԱՍՏՂԸ»

1139
0

Պետական եկամուտների կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ  հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ` չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ: Այս մասին գրում է hraparak.am-ը:

Մենք տեղեկացանք, որ խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում,նա համարվում է ամենապահանջված երգչուհիներից մեկը, եթե ոչ ամենապահանջվածը։ Վերջին մեկ տարում էլ նա շրջագայություն է սկսել աշխարհի տարբեր երկներով եւ քաղաքներով՝ յուրաքանչյուր տեղում հանդես գալով համերգային ծրագրով։

Մենք փորձեցինք կապ հաստատել երգչուհու ամուսնու՝ Վահրամ Պետրոսյանի հետ, որը նաեւ նրա պրոդյուսերն է, սակայն նրա հեռախոսահամարը անջատված էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here