Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռազմիկ Աբրահամյանի գործով վճիռը կայացրել է դատավոր Դավիթ Բալայանը: Այս մասսին գրում է asekose.am-ը՝ նշելով, որ նա այն դատավորն է, ով ժողովրդի կողմից դատարանների շրջափակման օրը փորձում էր դատարան մտնել պատուհանով, սակայն ակցիայի մասնակիցները խոչընդոտեցին, և նա վայր ընկավ։
Նրա հայրը ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանն է:
Ինչպես արդեն հայտնի է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, դեկտեմբերի 20-ին քննվել է երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը: Քննությունը, սակայն, չի ավարտվել եւ հետաձգվել է: Թե երբ է հաջորդ նիստը, դեռեւս հայտնի չէ։ Մեր տեղեկություններով՝ Ռազմիկ Աբրահամյանը երեկվա նիստին մասնակցել է. նա դատարան է եկել առանց բժիշկների հսկողության, իր պաշտպան Սամվել Դիլբանդյանի հետ, ապա՝ նրա հետ միասին հեռացել: