տուն Մամուլ Ով է նշանակվել ՊՎԾ պետի պաշտոնակատար. «Ժամանակ»

Ով է նշանակվել ՊՎԾ պետի պաշտոնակատար. «Ժամանակ»

228
0

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակված Ռաֆայել Զաքարյանը «Սերժի հերթական մնացորդներից» է։

վ

Նրա աշխատանքային վարքագծում կա դրվագ, երբ Զաքարյանը մի պահ դուրս է գալիս ՊԵԿ-ից, սակայն գրեթե 5 րոպե անց հայտնվում է «Քեյ Փի Էմ Ջի» հաշվապահական ֆիրմայում։

Եվ որպեսզի պատկերավոր լինի, թե ինչ ասել է «ընդհատակյա հաշվապահություն» անողը ՊԵԿ-ում, պետք է նշենք, որ դա մոտավորապես նույնն է, ինչ թմրանյութերի վաճառքով զբաղվողը զբաղեցնի ոստիկանության 6-րդ վարչության թմրանյութերի դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնը։

Առհասարակ հաշվապահական ընկերությունները հիմնականում ստեղծվել են հարկայինի աշխատողների կողմից՝ որպես պետբյուջեին զուգահեռ բյուջե ապահովելու միջոց։ Այս ֆոնին ուշագրավ է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի դուստրը հաշվապահ է աշխատում ոչ թե հոր հաշվապահական ընկերությունում, այլ հենց նրա «մրցակից» «Քեյ Փի Էմ Ջի»-ում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: