«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հայաստանյան «դուստր» ընկերությունը) նոր ղեկավար է նշանակվել Ալեքսեյ Մելնիկովը, որը նախկինում աշխատել է «Հյուսիս-կովկասյան երկաթուղում»:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ին, հղում անելով ընկերության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանին`մինչ նշանակումը Մելնիկովը զբաղեցրել է «Հյուսիս-կովկասյան երկաթուղի» ընկերության տնտեսական, ֆինանսական հարցերով ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:
«Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը 2015 թվականից եղել է Սերգեյ Վալկոն
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարմանն է փոխանցվել 2008 թվականին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով: