տուն Սպորտ Ով է Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչը

Ով է Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչը

233
0

Հայաստանի ձյուդոյի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Հովհաննես Դավթյանը:

Ինչպես հայտնում է ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նման որոշում կայացվել է ֆեդերացիայի վերջին ժողովի ժամանակ: Հովհաննես Դավթյանը կփոխարինի Արմեն Նազարյանին: Նա մինչ այդ կատարում էր Հայաստանի երիտասարդական և պատանեկան ընտրանիների ավագ մարզչի պարտակությունը: Այժմ այդ թիմերը կգլխավորեն համապատասխանաբար Դավիթ Խաչատրյանն ու Գոռ Հարությունյանը: Հովհաննես Դավթյանն ու Թաթուլ Հովհաննիսյանը կհամակարգեն բոլոր երեք հավաքականների աշխատանքները և պատասխանատու կլինեն դրանց գործունեության համար:

Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի մարզական տնօրեն է նշանակվել Գոռ Մկրտչյանը: Մրցավարական հանձնաժողովի նախագահ է նշանակվել հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, հայտնի մասնագետ Տիգրան Բաբայանը: