Խորհրդարանը շարունակում է ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքին և արդյունքներին վերաբերող զեկույցի քննարկումը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում մասնավորապես նշեց.
«Մի դրույթի եմ ուզում անդրադառնալ. երեկ հնչեց այդ կարծիքը: Վարչապետը երեկ ասաց՝ կոմունալ վճարների մասով օգնություն ստացել են մարդիկ, որոնք բանկերում ունեն մի քանի մլն դրամի ավանդ: Նայում եմ ֆեյսբուքներում, սոցիալական ցանցերում մի վայնասունա՝ ժողովուրդ, ձեր բանկային գաղտնիքները պաշտպանված չեն. ձեզ հետևում են: Ուրեմն՝ ով էտպեսա կարծում, ինքը կամ բութա, կամ սրիկայա: Ասեմ ինչի համար, որովհետև, օրինակ, էստեղ նստած պատգամավորներս կամ միայն հարյուր պետական պաշտոնյաներ լրացնում են հայտարարագիր, որտեղ երևումա, թե նրանք ինչքան խնայողություններ ունեն: Իսկ Հայաստանում կոմունալ վճարների մասով օգնություն ստացելա բաժանորդների 90,2 տոկոսը: Մի հատ համադրեք էտ ամեն ինչը ու ինքներդ առանց լրացուցիչ հետաքննական ջանքեր բացահայտելու կտեսնեք, թե ովքեր են, որ մտել են էտ ցուցակների մեջ, որովհետև ավանդների մասը գաղտնի որոշ մարդկանց մոտ, որոշ մարդկանց մոտ էլ՝ ոչ, բայց կոմունալ վճարների մասով ինֆորմացիա բնականա, որ պետք է լիներ: Կամ ավելի պարզ. Կենտրոնական բանկը ոչ թե անհատականացված, այլ ընդհանուր հրապարակումա, թե, օրինակ, մինչև 3 մլն ավանդ ունեցողները քանի հոգի են, 3-10 միլիոնը քանի հոգի են: Վերցրեք էտ թվերն ու համեմատեք ընդհանուր վիճակագրության հետ: Սա շատ պարզ տրամաբանությունա: Ու որ ասում եմ՝ բութա էս բանը չհասկացողը, նկատի ունեմ մարդկանց, որ հրապարակային հայտարարություններ են անում՝ իրենց վերլուծաբանների տեղ դրած: Շատ համոզված եմ, որ իրեք ոչ թե բութ են, այլ սրիկա են, որովհետև էս վարքագիծն ունի կոնկրետ նպատակ. ի՞նչն է դրա նպատակը: Դրա նպատակն էնա, որ մարդիկ իրենց հավատան ու ավանդները բանկային համակարգից դուրս բերեն, ստեղծեն բանկային համակարգում լիկվիդայնության խնդիր, հետո բարդեն իշխանությունների գլխին: Ճիշտ նույն կերպ՝ ոնց որ անում էին փոխարժեքի դեպքում. կհիշեք՝ փոխարժեքը վերջին շրջանում մի քիչ բարձրացավ, ու մի քանի հոգի հայտնվեցին հրապարակային ելույթներով, որ ժողովուրդ, շուտ արեք՝ ձեր դրամային ավանդները հանեք բանկերից կամ ձեզ մոտ եղած դրամն արագ փոխարկեք դոլարի. ինչի՞ էին էտպես անում: Էտպես էին անում, որ մարդիկ իրենց հավատային, գնային իրենց մոտ եղած դրամը փորձեին դարձնել դոլար, դոլարի գինն ընդհանուր թանկանար ու բանկային համակարգն ու ընդհանուր ֆինանսական շուկան: Այսինքն՝ էս ամեն ինչը արվումա նպատակադրված ու արվումա մեկ նպատակով՝ վնաս տալ: Հետո էտ ամեն ինչի վրա ծախսվում են լրացուցիչ միջոցներ՝ լրատվամիջոցներով ֆեյքերով ու ամեն ինչ արվումա ամեն ինչը սևացնելու համար»: