Նոյեմբերի 23-ին Երևանում կկայանա «Միսս Երևան» գեղեցկության մրցույթը: Կազմակերպիչների նպատակն է ամենամյա մրցույթով գտնել երևանցի գեղեցկուհի, որը կհանդիսանա մայրաքաղաքի խորհրդանիշը և ամողջ տարի կմասնակցի Երևանում կայանալիք բարեգործական, սոցիալական, նորաձևության, սպորտի և տուրիզմի բնագավառի ծրագրերին:
Բոլոր մասնակիցները ստանալու են «Երևանի սիրուն աղջիկ» տիտղոսը: Նրանք ևս մասնակցության հնարավորություն կունենան համայնքային, մշակութային և կոմերցիոն միջոցառումներին: Մրցույթը բաղկացած է 3 մասից և ցուցադրվելու է հեռուստատեսությամբ:
1-ին փուլ․ հավաքագրվում են մասնակիցների տվյալները
Հարցազրույցի միջոցով ընտրվում են մրցույթին համապատասխան չափորոշիչներով գեղեցկուհիներ:
Վարպետաց դասերի շնորհիվ բարելավվում են նրանց հմտությունները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: