տուն Լուրեր Ոստիկանությունում չգիտեն, թե ինչի համար են բերման ենթարկել

Ոստիկանությունում չգիտեն, թե ինչի համար են բերման ենթարկել

254
0

620699_420100144703212_1286879257_o

Առավոտյան Արշակունյաց պողոտայից Շենգավիթի ոստիկանության բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել լրագրող Թեհմինե Ենոքյանին, քաղաքացիներ Արթուր Ավթանդիլյանին և Հայկ Սահակյանին: Քիչ առաջ ազատ են արձակել լրագրող Թեհմինե Ենոքյանին, իսկ Արթուր Ավթանդիլյանը և Հայկ Սահակյանը դեռ գտնվում են ոստիկանության բաժնում:

Թեհմինե Ենոքյանին խնդրեցինք ներկայացնել, թե ինչի համար են բերման ենթարկել, ինչին ի պատասխան նա ասաց.

«Մենք նստում էինք երթուղային, սակայն նրանք մեզ իջեցրեցին երթուղայինից, և ինձ ստիպում էին, որ նստեմ իրենց մեքենան:Մեքենայի վրա ոստիկանական ոչ մի տարբերանշան չկար, ծառայողական մեքենա չէր, իսկ ոստիկանները քաղաքացիական հագուստով էին: Ես ասեցի, որ իրավունք չունեն մեզ բերման ենթարկեն, ինչին ի պատասխան ասեցին, որ բերման չեն ենթարկում, կգնանք տեղում կբացատրեն: Ինձ ուժով նստեցրեցին մեքենա: Ոստիկանության բաժնում ինձ ասացին, որ ես ազատ եմ և կարող եմ գնալ: Ես ասացի որ պետք է ներկայացնեն հիմքերը: Ոստիկանները ասացին որ հիմքեր չկան և ձեզ ստիպողաբար այստեղ ոչ ոք չի բերել: Ինձ տարան Շենգավիթի բաժնի պետի մոտ, ով նույնպես չկարողացավ ներկայացնել հիմքերը: Մեկ ժամ անց Շենգավիթի բաժնի պետը ասաց, որ իրենք սխալվել են և բերման ենթարկած ոստիկանը կենթարվի տույժի»:

Թեհմինե Ենոքյանը նաև նշեց, որ իրեն բերման ենթարկած ոստիկանության աշխատակիցը եղել է ոչ սթափ վիճակում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here