Երեւանի պետական համալսարանի մոտ հավաքված լրագրողները 45 րոպե առաջ զանգահարել էին ոստիականություն, քանի որ բուհի ուսանողները խոչընդոտում են նրանց աշխատանքը, թույլ չտալով մուտք գործել ներսˋ լուսաբանելու համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությունը:
Սակայն ոստիկանությունից ոչ մեկ չի այցելել լրագրողներին:
Լրագրողների ահազանգով միայն եկել է Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցը, ով ծանոթացել է ստեղծված իրավիճակին եւ հեռացել:
Լրագրողները դուրս են եկել համալսարանի շենքից եւ հեռացել: