տուն Քաղաքական Ոստիկանությունը և «ԿԳԲ-ն» հաշվեհարդարի գործիք

Ոստիկանությունը և «ԿԳԲ-ն» հաշվեհարդարի գործիք

234
0

TH_Volodya-Avetisyan-2

Հայաստանյան վարչակարգը որևէ կերպ չի կարողանում գտնել համապատասխան ներուժ  և հրաժարվել իրեն իսկ անվանարկող «չեկիստական» գործելաոճից: Այս  մասին վկայությունները բազմաթիվ են և հարկ չկա անգամ հերթական անգամ թվարկելու: Ամենաթարմ դեպքը ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հանդեպ մեղադրանքն է և կալանավորումը: Ակնհայտ է, որ հերթական անգամ մենք գործ ունենք անթաքույց  քաղաքական պատվերի հետ, և այստեղ արդեն երկրորդական, երրորդական պլան է մղվում ազատամարտիկի մեղավորության կամ անմեղության հարցը: Խնդիրն այն է, որ վերջին ամիսներին Վոլոդյա Ավետիսյանը սկսեց ակտիվորեն հանդես գալ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման օգտին բողոքով: Ելնելով ազատամարտիկի գործունեությունից՝ հասարակական գիտակցության մեջ նա սկսեց ընկալվել որպես վարչակարգի դեմ հանդես եկող գործիչ: Հանրային նման ընկալման պարագայում ցանկացած միջոցառում տվյալ անհատի դեմ դիտվում է որպես քաղաքական հետապնդում: Սակայն  հայաստանյան ոստիկանությունը` այն է իշխանությունները, բացարձակ չեն գիտակցում կամ ավելի շուտ նշանակություն չեն տալիս ոչ հանրային կարծիքին, ոչ էլ իրենց գործողությունների նկատմամբ հասարակական վերաբերմունքին` դրանով հերթական անգամ սննկացնելով  ոստիկանությանը «հրեշտակային լույսի» ներքո ներկայացնելու բոլոր ջանքերը: Արդյունքում   ակնհայտ է դառնում, որ ոստիկանությունը (ԱԱԾ-ն), որպես ուժային կառույց , ոչ միայն ապաքաղաքական չէ, այլև ընդհակառակը` հանդիսանում է քաղաքական պատվերներ կատարող գործիք: Մյուս կողմից հարց կարող է առաջանալ, թե առկա վարչակարգը, որը կանգ չի առնում ոչնչի առջև, ինչ վտանգ է տեսել Վոլոդյա Ավետիսյանի գործունեության մեջ, որ դիմել է ոստիկանական մեթոդին, սակայն իրականում այստեղ հարցը չի վերաբերում կոնկրետ անհատին,  այլ ավելի շուտ խնդիրը վարչակարգի էության մեջ է, որը պարզապես ի զորու չէ ընդունել որևէ քննադատություն, առավել ևս, երբ քննադատական դիրքորոշում է հայտնում զինվորականը: Այս փաստն արդեն լիովին անընդունելի է իշխանության համար, քանի որ ինչպես ոստիկանությանը, այնպես էլ բոլոր ուժային կառույցներին, իշխանության ղեկին հայտնված վարչախումբն ընկալում է որպես իր գործունեության լծակներ, իսկ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը ակնարկ է առ այն, որ ցանկացած մեկի նկատմամբ  ՀՀ Ոստիկանությունը  (ԱԱԾ-ն) ի զորու է «գործ սարքել»: Սրանով նաև փաստվում է Հայաստանի ցանկացած քաղաքացու անպաշտպանությունը քաղաքական հաշվեհարդարի գործիք ծառայող  ոստիկանական մեքենայի առջև:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here