Հարավաֆրիկյան ոստիկանութոյւնը երեկ ցրել է մի խումբ քաղաքացիների ցույցը, որոնք բողոքում էին Յոհանեսբուրգում զուգարանների քիչ թվից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ ցույցը ցրելիս իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Ոստիկանությունում բացատրել են, որ ցուցարարները հանում էին տաբատները և անցորդներին ցուցադրում իրենց հետույքները։
BBC-ի փոխանցմամբ, Յոհանեսբուրգում 300 բազմաբնակարան շենքեր չունեն սանհանգույցներ, և մարդիկ ստիպված են լինում իրենց կարիքները հոգալ դույլերի մեջ։