Araratnews.am-ը արդեն հայտնել էր, որ առավոտից քաղաքապետարանի մոտից անհետացել են ավելի քան 90 օր նստացույց հայտարարած քաղաքացիները: Մենք ևս մեկ անգամ փորձեցինք կապ հաստատել վերջիններիս հետ, սակայն ապարդյուն. կա՛մ անհասանելի են, կա՛մ չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Նստացույցի մասնակիցների գտնվելու վայրի մասին փորձեցինք հետաքրքրվել ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկատվության չեն տիրապետում:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք նրանց բերման ենթարկած լինեն, հնչեց նույն պատասխանը. «Նման տեղեկատվության չենք տիրապետում»: