տուն Հասարակություն Իրավական Ոստիկանությունը պարզել է Քարակերտում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցների ինքնությունը

Ոստիկանությունը պարզել է Քարակերտում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցների ինքնությունը

296
0

ՀՀ ոստիկանությունը պարզել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած վիճաբանության մասնակիցների ինքնությունը։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելով, որ մի քանի անձի միջև վեճ է տեղի ունեցել, և, ըստ նախնական տեղեկությունների, մասնակիցներից մեկը հրացանով կրակոցներ է արձակել։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով որևէ անձ չի տուժել։ Դեպքի վերաբերյալ ոստիկանություն ստացվել է նաև հաղորդում։ Ոստիկանության Բաղրամյանի բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Չնայած կատարվածը արձագանք գտավ ԶԼՄ-ներում, սակայն տեղեկացնենք, որ ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ: