Ոստիկանությունը պարզել է «Նախախորհրդարանի» մեքենաներից մեկի՝ «Ֆորդ Տրանզիտ»-ի անվադողերը վնասողի ինքնությունը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է անհայտ անձի ինքնությունը՝ 1985 թ. ծնված Խորեն Ս.: Վերջինս հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վնասել են «Նախախորհրդարանի» «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը: