տուն Լուրեր Ոստիկանությունը կազմակերպության դիմումին ընթացք է տվել

Ոստիկանությունը կազմակերպության դիմումին ընթացք է տվել

117
0

ոստիկան

Օրերս «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը տեղեկացրել էր, որ Գառնի գյուղի տարածքով անցնող եզդի անասնապահների նկատմամբ գյուղի որոշ բանկիչներ փորձել են անօրինական քայլեր կատարել: Կազմակերպության խորհրդի անդամ Մամե Ամիրյանը AraratNews.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ հանդիպել են Կոտայքի մարզի ոստիկանապետի հետ. «Ոստիկանապետը տեղեկացրեց, որ  մեր հայտարարության մեջ նշված անձիք հրավիրվել են ոստիկանություն, և  անհրաժեշտ բոլոր քայլերը կատարվել են, որպեսզի որևէ մեկի մտքով անգամ չանցնի անասնապահների նկատմամբ անօրինական քայլեր իրականանցել: Ոստիկանապետը նաև տեղեկացրեց, որ նման դեպք գրանցվելու դեպքում անմիջապես իրենց  տեղեկություններ տրամդրենք, և բոլոր մեղավորները կպատժվեն»,-եզրափակեց իր խոսքը Մամե Ամիրյանը: