ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ներկայում՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անդրադարձել է ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոններում քաղաքացիական անձանց նշանակելու հնարավորությանը:
Նրա համոզմամբ, այդ որոշման արդյունքում ոստիկանության համակարգը չի քաղաքականացվում:
Լրագրողների հետ զրույցում Հունան Պողոսյանը մեկնաբանել է նաև վերոնշյալ հարցի առնչությամբ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հայտնած կարծիքը, որից հետո պաշտոնյան ազատվել էր աշխատանքից:
«Միայն Հովհաննես Քոչարյանը գիտի, թե ինչու է ազատվել: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Հովհաննես Քոչարյանն իր դիմումի համաձայն ազատվել է», — նշել է Սյունիքի մարզպետը: