ԱՄՆ-ի հյուսիսում գտնվող Արկանզաս նահանգում դանակով զինված տղամարդը առևանգել է դպրոցական ավտոբուս: Այդ պահին ավտոբուսում գտնվել է 11 երեխա: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրան:
Հայտնում են, որ տղամարդը փորձել է գողանալ տեղի բնակչի մեքենան, բայց, երբ նկատել է դպրոցական ավտոբուսը, որոշել է առևանգել այն:
Առևանգումից 20 րոպե անց ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել դպրոցական ավտոբուսը և ձերբակալել չարագործին: Ավտոբուսում գտնվող երեխաներից ոչ ոք չի տուժել: