տուն Լուրեր Ոստիկանները շարունակում են հսկել Վարդան Պետրոսյանի հիվանդասենյակը

Ոստիկանները շարունակում են հսկել Վարդան Պետրոսյանի հիվանդասենյակը

258
0

vardan-

Araratnews.am-ի թղթակիցն այսօր դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից փորձել է ճշտել, արդյոք որևէ նորություն կա  Վարդան Պետրոսյանի գործի և առողջական վիճակի հետ կապված.«Ոչ մի նորություն չկա, ոստիկանները դեռ շարունակում են հսկել նրա հիվանդասենյակը, իսկ առողջկան վիճակը ծանր է դեռևս, բայց կայուն է»,- տեղեկացրել է դերասանի փաստաբանը:

Ավելի վաղ Նիկոլայ Բաղդասարյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Վարդան Պետրոսյանն արդեն կասկածյալ է եւ գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից՝ հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

 

 

 

Էմմա Պալյան

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here