Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն լուրջ հարված է ստացել իր հայրենիքում: «Ոսկե գնդակի» համար անհաշտ պայքարում, երբ հաշվի է առնվում ցանկացած գործոն, Ռոնալդուն զրկվել է լուրջ առավելությունից: Պորտուգալիայում տարվա լավագույն մարզիկ են ճանաչել ոչ թե Ռոնալդուին, այլ հեծանվորդ Ռույ Կոշտային: Այս մասին հաղորդում է Ojogo.pt-ին:
Այս պատվավոր մրցանակի համար պայքարում Կոշտան շրջանցել է Ռոնալդուին և թենիսիստ Ժուան Սոուզային: Երկրորդ տարին անընդմեջ Ռոնալդուն զրկվում է լավագույնը դառնալու հնարավորությունից։