Մադրիդի «Ռեալի» երկրպագուները տպավորիչ ակցիա են իրականացրել «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։ Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Գալաթասարայի» հետ հանդիպումից առաջ պարզել են մեծ պաստառ, որի վրա եղել է «Ոսկե գնդակը» Ռոնալդուին հանձնելու կոչ։ Իսկ 45 հազար երկրպագուներ կրել են Ռոնալդուի պատկերով դիմակ, ինչպես նաև պարզել են Ռոնալդուի մարզաշապիկի համարը՝ «7»։
«Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին՝ աջակցության համար։ Կուզեի լինել այնտեղ և օգնել թիմիս», — Twitter-ի իր էջում գրել է Ռոնալդուն։ Հիշեցնենք, որ երեկ պորտուգալացին չի կարողացել մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով։