Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի «Ֆեյսբուքի» էջը տեղեկացնում է, որ Դավիթաշեն վարչական շրջանում՝ Անաստաս Միկոյանի անվան փողոցում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը վերականգնում է վնասված ոռոգման ցանցը: Այսուհետ հնարավոր կլինի համայնքում ոռոգումն իրականացնել արդյունավետ: