ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի «Ինստագրամի» ոչ պաշտոնական էջում լուսանկար է հրապարակվել:
Րոպեներ անց Լյուքսեմբուրգում կմեկնարկի Ուեֆայի եվրոպայի լիգայի փլեյ օֆի պատասխան՝ «Դյուդելանժ-Արարատ Արմենիա» հանդիպումը»:
Լուսանկարում հանդիպմանը խաղադաշտից հետևում են ՀՖՖ նախագահ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ակումբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը և հայազգի մեդիամենեջեր, աշխարհահռչակ Արթուր Ջանիբեկյանը:
Նկատենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ, հայկական ոչ մի ակումբ դեռ չէր հասցրել նման հաջողություն արձանագրել: «Արարատ Արմենիային» և հայկական ֆուտբոլին կես քայլ է պակասում խմբային մրցաշարում ընդգրկվելու համար:
Նախորդ հանդիպմանը մեր ակումբը հաղթել էր 2:1 հաշվով: