Գերմանական Bild-ի տեղեկություններով, Ֆրանսիայի պետական արարողակարգի ծառայությունը բախվել է լրջագույն խնդրի։ Բանն այն է, որ հունիսի սկզբին նշվելու է Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 70-ամյակը, որին ներկա են լինելու աշխարհի շատ առաջնորդներ, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ղրիմում և Ուկրաինայում սկսված իրադարձություններից հետո ծայրահեղ սրվել են շատերի հարաբերությունները Պուտինի հետ, ովքեր չեն հանդիպել այդ իրադարձություններից ի վեր։ Եվ ոչ ոք չի ցանկանում նստել Պուտինի կողքին այդ միջոցառման արարողությունների ժամանակ։ Իրենց այդ ցանկության մասին արդեն «հասկացրել են» ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և այլն։ Նրանք չեն ցանկանում լուսանկարներում հայտնվել աշխարհի ամենաանցանկալի առաջնորդներից մեկի՝ Պուտինի կողքին։
Ֆրանսիան իր հերթին չի ցանկանում ցուցադրաբար մեկուսացնել Պուտինին, քանի որ դա լուրջ վիրավորանք կլինի հականացիստական ուժերի առաջատար երկրներից մեկի՝ ՌԴ-ի նկատմամբ։ Վերջնական որոշում դեռ չի կայացվել։