տուն Սպորտ Ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա տրանսֆերային պատուհանի ընթացքում. Էդիսոն Կավանի

Ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա տրանսֆերային պատուհանի ընթացքում. Էդիսոն Կավանի

75
0

rsz_cavani

Ֆրանսիական «ՊՍԺ»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդիսոն Կավանին մեկնաբանել է իր հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Այս մասին հաղորդում է Ovacion Digital-ը:

«Հիմա ես «ՊՍԺ»-ի խաղացող եմ: Կարծում եմ, որ այս ակումբի կազմում եմ խաղալու հաջորդ մրցաշրջանում: Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Մենք Բլատի հետ խոսել եմ անցյալ տարվա ավարտին: Կարծում եմ, որ նա կփոխի տակտիկական դասավորությունն», — հայտարարել է Կավանին:

Այսօր ավելի վաղ խոսակցություններ էին տարածվել, որ վան Գալի նշանակումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել ֆրանսիական ակումբի հարձակվողի համար: