Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը տեղական լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ոչ ոք Ուկրաինային չի կանչում Եվրամիություն: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նա նշել է. «Մեզ ոչ ոք ԵՄ չի կանչում: Ասոցացման մասին համաձայնագրում ոչինչ ասված չէ այդ մասին: Մենք երկու տարի փորձում էինք դրան հասնել, բայց մեզ մերժեցին»,-ասել է Ազարովը:
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանից ստացած վարկը Ուկրաինային հնարավորություն կտա կայունացնել գումարային միջոցները: 15 միլիարդ կազմող ռուսական վարկը «մեզ հնարավորություն է տալիս լավատեսությամբ նայել դեպի 2014 թվականը»,- նշել է վարչապետը: