ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ աշխարհի և ոչ մի քաղաքակիրթ երկիր չի ընդունի այն կեղծ հանրաքվեն, որը պատրաստվում են անցկացնել անջատողականները Ուկրաինայի հարավ-արևելքում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։ Այս մասին հաղորդում է UNIAN-ը։ Նման հայտարարություն Քերին արել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ 7 ժամ տևած բանակցություններից հետո։
«Մենք շատ մտահոգված ենք Դոնեցկի և Լուգանսկի շրջանում ռուսամետ անջատողականների գործողություններով, ովքեր մայիսի 11-ին ցանկանում են անցկացնել կեղծ հանրաքվե։ Մենք վճռականորեն մերժում ենք այդ անօրինական գործողությունը, որն ավելի կմասնատի Ուկրաինան», — ասել է Քերին։
Ավելի վաղ Բարաք Օբաման նույնպես մտահոգություն էր հայտնել այս հանրաքվեի անցկացմամբ։