տուն Քաղաքական Միջազգային Ոչ մի կրեմլներ մեզ վրա չեն ճնշել․ Լուկաշենկոն կողմ է արտահայտվել...

Ոչ մի կրեմլներ մեզ վրա չեն ճնշել․ Լուկաշենկոն կողմ է արտահայտվել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

72
0

lu1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և, որ դա Մինսկի սկզբունքային դիրքորոշումն է։ Նա պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն ցուցաբերել հարևան պետությանը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Բելառուսի նախագահը Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության մասին հայտարարել էր դեռ փետրվարի 23-ին։ «Ուկրաինան պետք է լինի ամբողջական։ Ոչ ոք չպետք է մասնատի այդ հզոր պետությունը, դա մեզ պետք չէ», — ասել է Բելառուսի նախագահը։

Իսկ Մինսկում Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն վերահաստատել է այս դիրքորոշումը՝ մերժելով, որ ուկրաինական հարցով Բելառուսի վրա ճնշումներ են բանեցվում Ռուսաստանի կողմից, այդ է պատճառը, որ Բելառուսը հաստատակամ չէ իր դիրքորոշման մեջ։ «Ինձ վրա ոչ ոք չի ճնշում, ոչ մի կրեմլներ կամ այլ մարդիկ երբեք չեն ճնշել», — ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ այս հարցում ինքը հանդես է գալիս իր պետության ազգային շահերից։

«Մենք մատակարարել ենք և մատակարարում ենք նրանց այնքան էներգակիրներ, որնքան անհրաժեշտ է Ուկրաինային, ինչպես նաև սնունդ և այլ ապրանքներ։ Մի խոսքով՝ մենք բաց ենք Ուկրաինայի ժողովրդին այդ դժվար պահին աջակցություն ցուցաբերելու հարցում, այդ թվում՝ հումանիտար բաղադրիչում», — ասել է նա։