տուն Քաղաքական Ոչ մի կապ չունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Փաշինյանը՝ ռուս լրագրողին

Ոչ մի կապ չունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Փաշինյանը՝ ռուս լրագրողին

237
0

Ինչպես հայտնի է, նախօրեին՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին: Հանդիպման մասնակիցներից մեկը Փաշինյանից հետաքրքրվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին՝ նշելով, որ ՀՀ վարչապետին համարում են ՀԱԿ առաջնորդի գաղափարական հետևորդ:

«Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, և դա հրապարակավ արձանագրվեց: Ո՛չ գաղափարական, ո՛չ կազմակերպչական և ո՛չ էլ քաղաքական կապ չունեմ Տեր-Պետրոսյանի հետ: Ոչ մի կապ ընդհանրապես: Եվ հիմա էլ չունեմ»,- նշել է Փաշինյանը:

Նա նաև մանրամասնել է, որ իր՝ վարչապետ ընտրվելուց հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկացել է հանդիպել իր հետ՝ կարևոր տեղեկություններ փոխանցելու նպատակով: Փաշինյանի խոսքով, կառավարական տանը կայացել է իրենց հանդիպումը, որը միակն էր 2012 թվականից ի վեր:

«Նա ինձ փոխանցեց որոշ տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց գործնականում բոլոր այն տեղեկությունները, որոնք պարոն Տեր-Պետրոսյանը ինձ փոխանցեց, ես արդեն գիտեի, և այն ժամանակ էլ ես ասացի, որ նա ինձ համար ոչ մի նոր բան չասաց»,- նշել է Հայաստանի վարչապետը: