Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի քրեական գործով հերթական դատական նիստը:
Վկայություն տվեց քրեական գործով որպես տուժող ճանաչված փոխգնդապետ Անդրանիկ Առաքելյանը:
Փոխգնդապետը իրարամերժ պատասխաններ էր տալիս ամբաստանյալների հարցերին, իսկ վերջում ասաց, որ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի և ընկերների կազմակերպած երթի ժամանակ ոչ մի մարմնական վնասվածք չի ստացել, հագուստը չի պատռվել։
-Արդյոք տեղյակ էիք, որ ես պարզապես ցանկանում էի անցնել Մաշտոցի պողոտան և քայլել դիմացի մայթով,- հարցով դիմեց Շանթ Հարությունյանը, ինչին փոխգնդապետը բացասական պատասխան տվեց:
Դատավոր Մ. Մարտիրոսյանը մի քանի անգամ դիմելով Շանթ Հարությունյանին, ասաց, որ դատապարտյալը վիրավորանքի բառեր է կիրառում, ինչի պատճառով նրա նկատմամբ նախազգուշացնող սանկցիա պետք է կիրառել, և եթե մեկ անգամ էլ շարունակի, նիստն արդեն առանց նրա կանցկացվի, անգամ դատավճիռը կարող է առանց մեղադրյալի կայացվել: Շանթ Հարությունյանն ասաց, որ ուղղակի հարց է տվել, չի վիրավորել:
Դատական նիստը փակվեց: