տուն Հասարակություն Իրավական «Ոչ»-ի շտաբի 5000 դրամի հետքերով

«Ոչ»-ի շտաբի 5000 դրամի հետքերով

406
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ երկու երիտասարդներ 5000-ական դրամ են բաժանել թոշակառուներին, որպեսզի բոյկոտեն ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն:

Մամուլում տարածվեց նաև տեղեկատվություն, որ ոստիկանությունը զբաղվում է հարցի քննությամբ՝ պարզելու համար, թե ովքեր են երիտասարդները, որ քաղաքական թիմից են կամ որ կուսակցությունից:

Araratnews.am-ը նույնպես կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հետ: Վերջինիս լրատվական ծառայությունից հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել, կատարվել են ստուգողական աշխատանքներ: Մեր այն հարցին, թե արդյոք տարածված տեղեկատվությունը իրական է, կամ հայտնաբերվել են երիտասարդները, Ոստիկանության լրատվության բաժնի աշխատակիցը պատասխան չտվեց:

Հայկ Մագոյան