Araratnews.am-ի հետ զրույցում Ազգային Ժողովի ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հայտնեցին, որ վաղը խորհրդարանի արտահերթ նիստին կհայտնեն իրենց կարծիքն ու գնահատական կտան` այսօր Սահմանադրական Դատարանի կողմից կայացրած որոշման մասին:
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված գազային երեք համաձայնագրերը՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին», «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետություն գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ»: