տուն Լուրեր Ողջ Ռուսաստանը՝ երկնքից. Մոսկվայում բացվում է յուրօրինակ ֆոտոցուցահանդես

Ողջ Ռուսաստանը՝ երկնքից. Մոսկվայում բացվում է յուրօրինակ ֆոտոցուցահանդես

145
0

 1.jpg

Նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 15-ը Ռուսաստանի ժամանակակից պատմության կենտրոնական պետական թանգարանում ներկայացվելու են Սերգեյ Ֆոմինի «Թռիչք Ռուսաստանի վրայով» խորագրով լուսանկարները։

Նախագծի հիմքում Ռուսաստանի տարածքում գտնվող բնական, պատմական և ճարտարապետական կառույցների՝ տարբեր թռչող ապարատներից արված լուսանկարներն են։ 10 տարվա ընթացքում հաջողվել է նկարահանումներ անել 30 տարածաշրջաններում։

Նման մասշտաբի նախագիծ Ռուսաստանում իրականացվում է առաջին անգամ։ Այն մեկնարկել է հեղինակի հայրենի Կազանում՝ իբրև Թաթարստանի բնապատկերների ալբոմ պատրաստելու մտահղացում։ Սակայն հետագայում ստացավ հաապետական մասշտաբ։

«Թռիչք Ռուսաստանի վրայով» ցուցադրությունը ներառում է ավելի քան 100 լուսանկար, որ պատկերոում են Ռուսաստանը արևմտյան սահմաններից մինչև Հեռավոր Արևելք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here