տուն Քաղաքական Հայաստան Ողջ ներուժն ուղղել Համահայկական Հիմնադրամի դրամահավաք-արշավին. Արմեն Սարգսյան

Ողջ ներուժն ուղղել Համահայկական Հիմնադրամի դրամահավաք-արշավին. Արմեն Սարգսյան

374
0

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է անում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված բոլոր պետական այրերին, հոգևոր առաջնորդներին, սփյուռքում գործող կուսակցություններին և կազմակերպություններին, անհատներին իրենց ողջ ներուժն ուղղել Հիմնադրամի «Սահմանային համայնքների հզորացում» համահայկական դրամահավաք-արշավին:

Դրամահավաքի շրջանակներում հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է սահմանային համայնքների ամենահրատապ անհրաժեշտություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրներին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամ