տուն Հասարակություն Ողբերգական վթար Լոռու մարզում. վարորդի դին հայտնաբերել են մեքենայի տակ

Ողբերգական վթար Լոռու մարզում. վարորդի դին հայտնաբերել են մեքենայի տակ

275
0

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

SHAMSHYAN.com-ը ժամը 15:50-ի սահմաններում ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Դսեղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 5 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդը, ում հայտնաբերել են ավտոմեքենայի տակ, տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Փաստի առթիվ քննչական վարչութունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: