տուն Քաղաքական Միջազգային Ողբերգական մահ՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում

Ողբերգական մահ՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում

128
0

shand_2891134b

Այսօր հայտն իէ  դարձել, որ ընկնելու և գլուխը վնասելու հետևանքով մահացել է Մեծ Բրիտանիայի թագաժառանգ, արքայազն Չարլզի աներորդին։ Այս մասին հաղորդում է The New York Daily News-ը։ 62-ամյա Մարկ Շենդը ժամանել էր Sotheby’s աճուրդների տան կողմից կազմակերպված բարեգործական միջոցառմանը։ Դուրս գալով այնտեղից՝ նա սայթաքել է, գլուխը հարվածել մայթեզրին։

Մարկ Շենդին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Բրիտանիայի թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը հաստատել է Շենդի մահը՝ նշելով, որ թագավորական ընտանիքը սգում է այս ողբերգական մահվան կապակցությամբ։