Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 VQ 734 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաշեն-Լեռնավան ավտոճանապարհի՝ Ջրաշենի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին:
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրմանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում