Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 12:10-ի սահմաններում Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 TD 558 համարանիշի և Honda մակնիշի TT 3198 տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արարատ Ավետյանն ու Ֆուրման Նորեկյանը։
Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել նույն վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Honda-ի վարորդը ազգությամբ ղազախ է: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության խումբը: