տուն Լուրեր Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում`վարորդը տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում`վարորդը տեղում մահացել է

236
0

 

LKՆոյեմբերի 26-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի ՈԻշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Օդեսայից Երևան ուղևորվելիս «Ռենո» մակնիշի AB 1725 BB պետհամարանիշով բեռնատարը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300մ գլորվելով հարակից տնամերձ հողամասերը` վնասել տներից մեկի բակում կայանված “ՎԱԶ-2106” 88 VO 889 պետհամարանիշով ավտոմեքենան, ինչպես նաև հացատան պատն ու ծածկը:
ՃՏՊ-ի հետևանքով վարորդ` 1962 թ. ծնված Նիկոլայ Կոռնեյչուկը (Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի) տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել վարորդի դին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here