Հունիսի 23-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է «Արագած» բասկետբոլային ակումբի մարզիկ, 26-ամյա Պիեռ Ղուկասը:
Պիեռ Ղուկասի մահվան մասին տեղեկացրել է «Արագածի» մամուլի ծառայությունը: «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցությունն է հայտնում Պիեռ Ղուկասի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին»,- ասված է ՀԲՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում