Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:00-08:30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 22-ամյա Արթուր Կարապետյանը Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ «Ռոսիա» ռեստորանային համալիրի մոտ, դեպի Սպիտակ ընթանալիս իր կողմից վարած Opel Astra մակնիշի 35 DL 440 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Կարապետյանը տեղում մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում