տուն Լուրեր Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Volkswagen-ը մխրճվել է Камаз-ի տակ. կան զոհեր

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Volkswagen-ը մխրճվել է Камаз-ի տակ. կան զոհեր

168
0

1386072178,3544Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, Volkswagen Vento մակնիշի 33 VՏ 372 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց գոտի և բախվել Камаз մակնիշի 336 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Volkswagen-ի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են և դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու Գավառի ոստիկանները հատուկ տեխնիկայի գործադրմամբ մասնատում են մեքենան, որպեսզի դիերը դուրս բերեն այնտեղից: Վթարի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի, հրամատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքի քննիչները: Ոստիկանությունը պարզում է Камаз-ի վարորդի և Volkswagen-ի մահացած վարորդի և ուղևորի ինքնությունը: Եղանակը բավականին անբարենպաստ է, ճանապարհի շատ հատվածներ պատված են մերկասառույցով, իսկ ճանապարհը սպասարկող ճանշինականները «ուղտի ականջում քնած», «մատը մատին չեն խփում», որպեսզի ճանապարհներին լցնեն աղ ու ավազ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Աբովյանից մինչև նշված վթարի վայր ճանապարհի մի քանի հատվածներում ականատես է եղել վթարների, որի պատճառը ճանապարհի մերկասառույցն է, բայց նաև ուրախալին այն է, որ այդ վթարներում զոհեր և վիրավորներ չեն եղել: Աղալցման աշխատանքներ էր կատարվում միայն Հրազդանի ճանշինի կողմից՝ Հրազդանի տարածքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here