տուն Հասարակություն Ո՞ւր է թղթապանակը, էս ինչի՞ վերնագիր չունի էս հարցը․ Փաշինյանը թերացումներ նկատեց

Ո՞ւր է թղթապանակը, էս ինչի՞ վերնագիր չունի էս հարցը․ Փաշինյանը թերացումներ նկատեց

185
0
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկսվելուն պես մի շարք թերացումներ նկատեց։
Երբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը չզեկուցվող հարցի շուրջ հիշեցում կատարեց, վարչապետը փորձեց գտնել այդ հարցին վերաբերող փաստաթղթերը, սակայն դրանք բացակայում էին թղթապանակից։
«Ո՞ւր է թղթապանակը»,- հարցրեց վարչապետը։
 
Չզեկուցվողների ընդունումից հետո էլ հենց առաջին զեկուցվող հարցի ժամանակ պարզվեց, որ կրկին տեխնիկական խնդիր կա։
 
«Էս ինչի՞ վերնագիր չունի էս հարցը»,– ասաց Փաշինյանը՝ նայելով իր առջև դրված փաստաթղթերին։
 
Օգնության հասավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ իր նոթբուքով ցուցադրելով հարցի անվանումը։